Գլխավոր Հիմնական Video. Նիկոլ Փաշինյանն այցելել է Մոսկվայում հայկական եկեղեցի, ապա Գրիգոր Նարեկացու անվան...

Video. Նիկոլ Փաշինյանն այցելել է Մոսկվայում հայկական եկեղեցի, ապա Գրիգոր Նարեկացու անվան վարժարան

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելեց Մոսկվայում գտնվող հայկական եկեղեցի։ Վարչապետին ուղեկցում է նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը: Եկեղեցու ղողանջների ներքո հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ վարչապետին և նրա տիկնոջը ուղեկցեցին եկեղեցի:

Նիկոլ Փաշինյանը եղավ նաև Մոսկվայի հայկական Գր. Նարեկացու անվան վարժարանում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է՝ «Լուժնիկի» մարզադաշտում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը և մեկնարկային՝ Ռուսաստան-Սաուդյան Արաբիա խաղին մասնակցելու համար:

Այցի շրջանակներում նա հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Մոսկվայի Հաղթանակի թանգարանում Հայաստանի վարչապետը կմասնակցի նաև Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը և հենց այստեղ էլ կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Comments
SHARE