Գլխավոր Հասարակություն Live. Էջմիածնում մեկնարկել է գործող քաղաքապետի դեմ հանրահավաքը

Live. Էջմիածնում մեկնարկել է գործող քաղաքապետի դեմ հանրահավաքը

Էջմիածնում մեկնարկել է գործող քաղաքագետ Կարեն Գրիգորյանի դեմ անցկացվող հանրահավաքը:

Կազմակերպիչը՝ «Ազատ Քաղաքացի բաց ինստիտուտ» ՀԿ-ն է, որը պահանջում է նաև արտահերթ ընտրություններ կազմակերպել:

Կարեն Գրիգորյանը ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է: Հանրահավաքին մասնակցող էջմիածնեցի Արթուր Ասատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 8 տարի շարունակ ժողովուրդը կեղեքվել է, բայց քանի որ քաղաքապետի հետևում պետական լծակ է եղել, «ոչ մի բան չեն կարողացել անել»:

Comments
SHARE