Գլխավոր Հասարակություն 2018-ի աշխարհի առաջնությանը Սոչիում ավելի քան 620 տոննա պաղպաղակ կվաճառվի

2018-ի աշխարհի առաջնությանը Սոչիում ավելի քան 620 տոննա պաղպաղակ կվաճառվի

2018-ի աշխարհի առաջնությանը Սոչիում ավելի քան 620 տոննա պաղպաղակ կվաճառվի, հայտարարել է Սոչիի առաջին փոխքաղաքապետ Անատոլի Ռիկովը։ Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը։

«Մեծածախ առևտրի մեր գործընկերները շուրջ 620 տոննա պաղպաղակ են գնել և պահեստավորել խանութներում։ Մեզ մոտ ամռանը շոգ է լինում, դրա համար էլ պաղպաղակը բոլորին էլ դուր կգա»,- ասել է փոխքաղաքապետը։

Նա նշել է, որ Սոչին նախևառաջ առողջարանային քաղաք է, որը մեծ թվով հյուրերի է սպասում, այդ պատճառով էլ Աշխարհի առաջնության անցկացման համար պատրաստվել է ավելի քան 3 հազար տոննա գարեջուր և ավելի քան հազար տոննա զովացուցիչ ըմպելիք։

Comments
SHARE