Գլխավոր Հասարակություն Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերը գնել է «Հրազդան ցեմենտի գործարանը». «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերը գնել է «Հրազդան ցեմենտի գործարանը». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հրազդան ցեմենտի գործարան» ընկերությունը վաճառվել է: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` այն գնվել է «Հրազդան ցեմենտ Քորփորեյշն» ընկերության կողմից: Ի դեպ, տեղեկացնենք, որ նշված ընկերությունը ստեղծվել է անցած տարվա դեկտեմբերի 19-ին, իսկ հիմնադիրն է «Ջի Էմ Հոլդինգ» ընկերությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ջի Էմ հոլդինգ» ընկերության տնօրենը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Արսեն Միքայելյանն է: Իսկ ինչպես հայտնի է, այս բանկը պատկանում է Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերոջը` ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս գործարքից հետո գործարանում ներդրումներ են իրականացվել, եւ այն հիմա աշխատում է»:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Comments
SHARE