Գլխավոր Հիմնական Պետական վերահսկողական ծառայությունն աուդիտ է անցկացնում Սփյուռքի նախարարությունում․ մամուլի քարտուղար

Պետական վերահսկողական ծառայությունն աուդիտ է անցկացնում Սփյուռքի նախարարությունում․ մամուլի քարտուղար

Պետական վերահսկողական ծառայությունը աուդիտ է անցկացնում Սփյուռքի նախարարությունում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց նախարարության մամուլի քարտուղար Նունե Այլանջյանը:

«Ներկա փուլում աուդիտ է անցկացվում, ինչպես որ հայտարարել էր նախարարը, և սպասում ենք արդյունքներին: Ենթադրվում է, որ դրանք կլինեն մյուս շաբաթվա առաջին կեսին և, բնականաբար, կհրապարակվեն»,-ասաց նա:

Ավելի վաղ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ նախարարության աշխատանքում, մասնավորապես` «Արի տուն», «Ամառային դպրոց» ծրագրերում չարաշահումներ են նկատել, այդ իսկ պատճառով պատրաստվում է դրանք կասեցնել:

Ավելի ուշ, սակայն, նա հայտարարել է, որ այդ երկու ծրագրերը կմիավորվեն:

Comments
SHARE