Գլխավոր Հիմնական Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ

Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ աշխատանքային այցի շրջանակներում կհանդիպի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Այս մասին վարչապետը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Աշխատանքային այցով Մոսկվայում եմ՝ Աննայի հետ: Հանդիպումներ կունենամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Կմասնակցենք ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը, ներկա կլինենք Ռուսաստան-Սաուդյան Արաբիա բացման խաղին»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի ուշ կկայանա Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչից հետո Փաշինյանը ներկա կգտնվի Աշխարհի գավաթի խաղարկությանը նվիրված գալա համերգին:

Comments
SHARE