Գլխավոր Հասարակություն Մեքսիկայում անհայտ անձինք կրակել են հուղարկավորության մասնակիցների վրա

Մեքսիկայում անհայտ անձինք կրակել են հուղարկավորության մասնակիցների վրա

Մեքսիկայի արևմտյան Խալիսկո նահանգի մայրաքաղաք Գվադալախարայում հուղարկավորության մասնակիցները զինված հարձակման են ենթարկվել, հայտնում է ТАСС-ը:
Հարձակման զոհ է դարձել երկու մարդ, վեցը վիրավորվել են, նշվում է տարածաշրջանի գլխավոր դատախազության հայտարարության մեջ:
«Ականատեսները պատմել են, որ արարողության անցկացման վայր են ժամանել երկու ամենագնաց և զինված մարդկանց մարդատար մեքենա: Նրանք կրակել են թաղման մասնակիցների վրա, որից հետո փախուստի են դիմել», – նշվում է փաստաթղթում:
Հարձակման կասկածյալների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Comments
SHARE