Գլխավոր Հասարակություն Կորած երեխային որոնում են ուժեղացված ռեժիմով. հետախուզվում են դաշտային տարածքները, ջրանցքի մոտակայքը,...

Կորած երեխային որոնում են ուժեղացված ռեժիմով. հետախուզվում են դաշտային տարածքները, ջրանցքի մոտակայքը, գերեզմանատունը

Հունիսի 14-ին՝ ժամը 00:56-ի դրությամբ, ՀՀ ԱԻ նախարարի հրամանով հայտարարվել է, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի անչափահաս բնակչի որոնողական աշխատանքները շարունակվում են ուժեղացված ռեժիմով:

Որոնողական աշխատանքներին մասնակցում են ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Արագածոտնի ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը, 207 փրկարար (12 միավոր տեխնիկա), ոստիկանության 6 աշխատակից, 2 կինոլոգ` շներով և 52 կամավոր:

Որոնողական աշխատանքներն իրականացվում են 8 ուղղություններով. հետախուզվում են դաշտային տարածքները, ջրանցքի մոտակայքը, գյուղի անասնագոմերը, փողոցները, գերեզմանատունը և այգիները:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը, ՓԾ տնօրենի ժ/պ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Comments
SHARE