Գլխավոր Հասարակություն Բարեգործության սահմանափակումը կվնասի նաև սպորտի ոլորտը․ Արթուր Ալեքսանյան

Բարեգործության սահմանափակումը կվնասի նաև սպորտի ոլորտը․ Արթուր Ալեքսանյան

Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը անդրադարձել է Բարեգործության մասին օրենքում փոփոխությունների նախագծի հնարավոր վատ հետևանքներին սպորտի ոլորտի համար։

– «Բարեգործության մասին» նոր օրենքի նախագծով բարեգործական ծրագրերի ճակատագիրը տնօրինելու է լիազոր մարմինը։ Փաստ է, որ սպորտի ոլորտը գրեթե ամբողջությամբ հիմնված է Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցների վրա։ Որպես մարզաշխարհի հայտնի ներկայացուցիչ, ի՞նչ գնահատական կտայիք այս նախաձեռնությանը։

– Բարեգործությունն ինքնանպատակ չի, դա արվում է մարդկանց օգնելու համար, իսկ մարդկանց օգնում են էն դեպքում, երբ նարնք այդ օգնության կարիքն ունեն։ Վերցնենք օրինակ սպորտի ոլորտը։ Ցանկացած մարզիկ մշտապես լավ մարզավիճակում լինելու համար պետք է հնարավորինս սոցիալական, կենցաղային խնդիրներից ազատված լինի, որպեսզի կարողանա լիարժեք մարզվի և արդյունք ապահովի։Այս խնդիրը երկար տարիներ հանձն է առել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ սկսած ժամանակակից մարզաբազաների կառուցումից և վերակառուցումից, մինչև լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզիկներին ամսական թոշակներ ապահովելը։ Բնական է, որ մեր պետությունը դեռևս ի վիճակի չէ համապատասխան պայմաններ ապահովելու մարզիկների համար՝ տուն, մեքենա բարձր պարգևավճարներ սահմանելով մարզիկներին՝ նորանոր հաղթանակների խթանելու համար։ Իսկ մարզիկն էլ նոր հաղթանակի է ձգտում գնահատված լինելու փաստից ելնելով, ինչը ևս բնական է։ Այնպես որ կարծում եմ, այս դեպքում լավագույն ցուցիչը որով պետք է առաջնորդվել մեր անցյալն է։Եթեչշարունակենք պահել ՀԱՕԿ նախագահի կողմից սահմանված նշաձողը, ապա կվերադառնանք 90-ականների վիճակին։Կարծում եմ՝ պետք չէ սպորտի ոլորտը տանել փորձության, քանի որ Գագիկ Ծառուկյանի անմիջական աջակցությամբ, մարզիչների տարիների աշխատանքի և մեր՝ մարզիկներիս, ցուցաբերած արդյունքների շնորհիվ սպորտը մեր պետության ամենակայացած ոլորտներից մեկն է։

Comments
SHARE