Գլխավոր Հասարակություն Բայց վախենալու ի՞նչ ունեմ. քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին տեղակալը՝ մարտի...

Բայց վախենալու ի՞նչ ունեմ. քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին տեղակալը՝ մարտի 1-ի մասին

Թավշյա Հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտապես բարձրաձայնում է մարտի 1-ի բացահայտման անհրաժեշտության մասին: Ինչպես հայտնի է, 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալը ոստիկանության գնդապետ Հովհաննես Թամամյանն էր, իսկ ահա մարտի 1-ին` լուսադեմին, ոստիկանության քրեական հետախուզությունը մտել էր Ազատության հրապարակ իբր ստուգումներ անցկացնելու համար: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Հովհաննես Թամամյանի հետ հասկանալու համար, թե արդյոք նա մտավախություն չունի, որ թավշյա հեղափոխությունից հետո նոր բացահայտուներ կլինեն, եւ նա խնդիրների առաջ կկանգնի:

-Ոչ մի բանից չե՞ք վախենում, որ հետագայում Ձեր դեմ որեւէ բան կիրականցվի:

-Ես չեմ կարող վախենալ, որովհետեւ ես գործողություն չեմ արել, ովքեր արել են, թող մտածեն :

Ամբողջական հարցազրույցը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։

Comments
SHARE