Գլխավոր Հասարակություն Արմեն Գրիգորյանը Բելառուսի դեսպանին իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ

Արմեն Գրիգորյանը Բելառուսի դեսպանին իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ և մտահոգություն է հայտնել Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված:

Արմեն Գրիգորյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր հանդիպեցի ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին։ Դեսպանին փոխանցեցի մեր խորը մտահոգությունն այն կապակցությամբ, որ Բելառուսը, լինելով Հայաստանի բարեկամ երկիր, ունենալով գործընկերային պարտավորություններ, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, դրանով նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, որը վտանգում է տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված ջանքերը»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տրածել բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր գնելու վերաբերյալ:

Ապրիլին ռուսական «Коммерсант»-ը գրել էր, որ 2018 թվականին Բելառուսը պատրաստվում է անցնել 10 հատ «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մատակարարման վերաբերյալ արտահանման առաջին պայմանագրի իրականացմանը:
Comments
SHARE