Գլխավոր Քաղաքականություն Անվտանգության խորհրդի քարտուղարն ու ԱԱԾ տնօրենը քննարկել են սահմանների անձեռնմխելիության հարցը

Անվտանգության խորհրդի քարտուղարն ու ԱԱԾ տնօրենը քննարկել են սահմանների անձեռնմխելիության հարցը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հանդիպում են ունեցել եւ քննարկել սահմանների անձեռնմխելիության, սահմանապահ զորքերին առնչվող հարցեր: Այս առնչությամբ Արմեն Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Քիչ առաջ ավարտվեց հանդիպումս Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ: Քննարկեցինք ազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում սահմանների անձեռնմխելիության, սահմանապահ զորքերի ու նրանց ծառայությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ կիբեռանվտանգության, տնտեսական բնույթի հանցագործությունների եւ կոռուպցիայի կանխմանն ուղղված հարցեր։

Հանդիպման ընթացքում կարեւորվեց նաեւ երկու կառույցների առավել արդյունավետ համագործակցության, փոխգործակցության ոլորտների ընդլայնման ու աշխատանքային հանդիպումների պարբերականության ապահովման անհրաժեշտությունը»:

Comments
SHARE