Գլխավոր Հիմնական 2017-ը նշանակալի տարի է եղել զինված ուժերը սպառազինության միջոցներով համալրելու տեսանկյունից. Կորյուն...

2017-ը նշանակալի տարի է եղել զինված ուժերը սպառազինության միջոցներով համալրելու տեսանկյունից. Կորյուն նահապետյան

2017 թվականը եղել է նշանակալի տարի զինված ուժերը սպառազինության միջոցներով համալրելու տեսանկյունից, թե պետական միջոցների հաշվին, թե ՌԴ-ի հետ վարկային պայմանագրի շրջանակներում: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը քննարկելիս հայտարարել է ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովi նախագահ Կորյուն Նահապետյանը:

Նրա խոսքով, ձեռք բերված սպառազինության արդյունքում ավելացել են ԶՈՒ հարվածային եւ կրակային խոցման հնարավորությունները եւ ճշգրտությունը, հակառակորդի օդային թիրախների հայտնաբերման, հետախուզման, տեղեկատվության հետախուզման եւ վերլուծության հնարավորությունները:

«Ավելացել է զորքերի շարժունակությունը: Իրականացել են Հակաօդային պաշտպանության, հրետանու եւ հրթիռային համակարգերի, ավիացիոն սպառազինության հիմնանորոգումներ:

Դրական ցուցանիշներ են արձանագրվել հայրենական ռազմարդյունաբերական ոլորտում: Գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների շրջանակներում 2017-ին ավարտին են հասցվել մի շարք կարեւոր ծրագրեր՝ սպառազինության եւ տեխնիկայի մշակման, արդիականացման, փորձնական խմբաքանակի պատրաստման ուղղություններով: Զինված ուժերը համալրվել են հայրենական արտադրության անօդաչու սարքերով»,-ասաց Նահապետյանը:

Հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ, լայնածավալ աշխատանք է տարվել առաջնագիծն ամրացնելու, կահավորելու եւ հագեցնելու ուղղությամբ. «Շարունակվել է զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու աշխատանքը: 2017-ին զոհված եւ վիրավորված զինծառայողների անօթեւան 2015 ընտանիք ապահովվել է բնակարանով»:

Comments
SHARE