Գլխավոր Հասարակություն Փաստ է, որ տեղաշարժման սահմանափակ կարողություններով անձինք խնդիրների առաջ են կանգնում հանրային...

Փաստ է, որ տեղաշարժման սահմանափակ կարողություններով անձինք խնդիրների առաջ են կանգնում հանրային շատ վայրեր մուտք գործելիս. Վահե Էնֆիաջյան

Փաստ է, որ տեղաշարժման սահմանափակ կարողություններով անձինք խնդիրների առաջ են կանգնում հանրային շատ վայրեր մուտք գործելիս։
Այսօր քաղաքացուն Ազգային Ժողովի իմ աշխատասենյակում չկարողացա ընդունել, որովհետև բացակայում են տեղաշարժման սահմանափակ կարողություններով անձի ինքնուրույն և արժանապատիվ` ԱԺ վարչական շենք մտնելու համար սահմանված պայմանները։
Գրությամբ դիմել եմ ԱԺ նախագահին` խնդիրը վերացնելու և տեխնիկական անհրաժեշտ պայմաններով տարածքն ապահովելու համար։
Դա նաև պարտադրում է ՀՀ Սահմանադրության 29-րդ՝ Խտրականության արգելքի և 83-րդ` Սոցիալական ապահովության մասին հոդվածները։

Comments
SHARE