Գլխավոր Հասարակություն Ստուգումները քաղաքապետարանի աշխատակազմում չեն

Ստուգումները քաղաքապետարանի աշխատակազմում չեն

«Ըստ շրջանառվող տեղեկատվության, ինչի մասին ես ևս տեղեկացել եմ լրահոսից, նշված գործողություններն իրականացվում են «Երևան» հիմնադրամում, այլ ոչ թե քաղաքապետարանի աշխատակազմում»,-այս մասին Analitik.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:

Գևորգյանը նշեց նաև, որ վերոնշյալ հիմնադրամն առանձին կազմակերպություն է, որը չի հանդիսանում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանում:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում:

Comments
SHARE