Գլխավոր Հասարակություն «Արի տուն» ծրագրի փոխարեն` «Քայլ դեպի տուն». Սփյուռքի նախարարը ֆեյսբուքյան գրառում է...

«Արի տուն» ծրագրի փոխարեն` «Քայլ դեպի տուն». Սփյուռքի նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել

«Արի տուն» ծրագրի փոխարեն` «Քայլ դեպի տուն» ծրագիրն է իրականացվելու: Այս մասին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես ավելի վաղ հայտարարել էինք, ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» եւ «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը մեկտեղել ենք մեր նոր ծրագրում, որի անունն է «Քայլ դեպի տուն»:

«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ երեխաների ու երիտասարդների համար և անցկացվելու է օգոստոսի 10-ից 24-ը:

Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել կից հայտը»,- գրել է նա:

 

Comments
SHARE