Գլխավոր Հիմնական Աշոտյանը 8 ամիս անց հակադարձեց Փաշինյանին՝ հորդորելով կատարել իր սահմանադրական պարտականությունները

Աշոտյանը 8 ամիս անց հակադարձեց Փաշինյանին՝ հորդորելով կատարել իր սահմանադրական պարտականությունները

Հարցս կցանկանայի սկսել «հարգելի պարոն վարչապետ» բառակապակցությունով, եթե սահամանադրական պարտավորությունների կատարման շրջանակում վարչապետը այս դահլիճում լիներ: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Բայց հասկանալով հանդիպման կարեւորությունը՝ ուզում եմ դիմել կառավարության եւ վարչապետի աշխատակազմերին՝ հետայսու Նիկոլ Փաշինյանի աշխատանքային ծրագիրը պլանավորել՝ գերակայություն դիտարկելով սահմանադրական պարտականությունների կատարումը», – ասաց նա:

Նշենք, որ այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չէր Ազգային ժողովի նիստին, քանի որ աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:

Comments
SHARE