Գլխավոր Միջազգային Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպման ժամանակացույցը

Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպման ժամանակացույցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի գագաթնաժողովը կսկսվի իրենց առանձին զրույցով, որին կկարողանան մասնակցել միայն երկու երկրների ղեկավարների պաշտոնական թարգմանիչները: Այդ մասին ասվում է Սպիտակ տան հրապարակած հաղորդագրության մեջ՝ տեղեկացնում է strana.ua-ը:

«Նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ առավոտյան 9.00-ին: Ողջույնից հետո նախագահներ Թրամփը և Կիմը կունենան անհատական հանդիպում միայն թարգմանիչների ներկայությամբ, երկկողմ հանդիպում ընդլայնված կազմով և գործնական ընթրիք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սպիտակ տանը նաև նշել են, որ գագաթնաժողովի ավարտից հետո ԱՄՆ նախագահը կմասնակցի մամլո ասուլիսին, ինչից հետո ինքնաթիռով կվերադառնա ԱՄՆ:

Comments
SHARE