Գլխավոր Միջազգային ՀԱՊԿ երկրների առաջնորդները կհանդիպեն նոյեմբերի 8-ին

ՀԱՊԿ երկրների առաջնորդները կհանդիպեն նոյեմբերի 8-ին

Նոյեմբերի 8-ին տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (բարձրագույն մարմին, որի աշխատանքներում մասնակցում են անդամ երկրների ղեկավարները) հանդիպումը: Այս մասին երկուշաբթի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կադիրատ Աբդրահմանովը:

«Առաջարկում եմ ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի հերթական նիստն անցկացնել 2018 թվականի չորրորդ եռամսյակում՝ 2018 թվականի նոյեմբերի 8-ին նախատեսված Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախօրեին»,- ասել է նա, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Comments
SHARE