Գլխավոր Միջազգային Բանտարկված Լուլա դա Սիլվայի կուսակցությունը նրան Բրազիլիայի նախագահի թեկնածու է առաջադրել

Բանտարկված Լուլա դա Սիլվայի կուսակցությունը նրան Բրազիլիայի նախագահի թեկնածու է առաջադրել

Բրազիլիայի աշխատավորների ձախ կուսակցությունը հայտնել է, որ կոռուպցիայի համար դատապարտված նախկին նախագահ Լուլա դա Սիլվայի թեկնածությունն է պաշտոնապես առաջադրում է պետության ղեկավարի պաշտոնին։ Համապատասխան հանդիսավոր արարողությունը կայացել է Կոնտաժեմ քաղաքում՝ նախագահի թեկնածուի բացակայությամբ,որը հիմա իր 12 տարվա ազատազրկման պատիժն է կրում Կուրիտիբա քաղաքի Դաշնային ոստիկանության շենքում, հայտնում է ՏԱՍՍ-ը;

Միջոցառմանը, որը հեռարձակվել է Լուլա դա Սիլվայի ֆեյսբուքյան էջին, մասնակցել է մի քանի հարյուր մարդ՝ կուսակցության ղեկավարները ու կողմնակիցները, այդ թվում դրա նախագահ Գլեյզի Հոֆֆմանը ու Բրազիլիայի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆը։ «Մենք՝ Աշխատավորների կուսակցության անդամներս, համառ ենք լինելու։ Լուլան կգրանցվի որպես մեր թեկնածու այս տարվա օգոստոսի 15-ին»,- հայտնել է Հոֆմանը արարողության ժամանակ։

Զուգահեռաբար սոցցանցերում հրապարակվել է տեսահոլովակ, որը նկարահանվել է նախկին նախագահին աջակցելու համար։ Այնտեղ ցուցադրված են դատարկված փողոցների ու փակ հաստատությունների կադրերը, որոնք արվել են վերջերս կազմակերպված գործադուլի ժամանակ ու կողմնակիցների մեծ կուտակումները, որոնք Լուլա դա Սիլվային բանտ էին ճանապարհում այս տարվա ապրիլին։ Նախընտրական քարոզչության կարգախոսն է դարձել «Նորից երջանիկ Բրազիլիա»։

Comments
SHARE