Գլխավոր Տնտեսություն Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությունը կրկին արտոնություն ստացավ

Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությունը կրկին արտոնություն ստացավ

Կառավարությունը այսօրվա նիտում արտոնություն տվեց «Անիտեքս» ընկերությանը: Ինչպես արդեն հայտնել ենք՝ այս ընկերության բաժնետերը Կիպրոսում գրանցված «Նաթքոմ Լիմիթեդ» (NATCOM LIMITED) ընկերությունն է, որի սեփականատերերն են` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դուստը՝ Աստղիկ Ալեքսանյանը, և Լիբանանի էներգետիկայի և ջրային պաշարների նախկին նախարար Արթյուր Նազարեանի որդիները՝ Փիթըր և Գարիի Նազարեանները:

Ընկերությունը Հայստան կներմուծի թեթև արդյունաբերության մեջ օգտագործվող սարքավորումներ՝ մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելով: 13 անուն, մոտ 8 մլրդ 686 մլն դրամ արժեքով ապրանքները կներմուծվեն Չինաստանից, Հնդկաստանից, Թուրքիայից, Ուզբեկստանից, Հարավային Կորեայից:

Comments
SHARE