Գլխավոր Տնտեսություն Ալիկ Սարգսյանը եւ Ֆելիքս Ցոլակյանը Գառնիկ Մարգարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն ներկայացրին

Ալիկ Սարգսյանը եւ Ֆելիքս Ցոլակյանը Գառնիկ Մարգարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն ներկայացրին

Զինված խմբի գործով ամբաստանյալ Գառնիկ Մարգարյանի պաշտպան Հովիկ Արսենյանը խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց դատարանին։ Նա նաեւ ներկայացրեց պատգամավորներ Ալիկ Սարգսյանի եւ Ֆելիքս Ցոլակյանի անձնական երաշխավորությունը խափանման միջոցը փոխելու համար։

Հովիկ Արսենյանը որպես միջնորդության հիմքեր ներկայացրեց այն, որ Գառնիկ Մարգարյանն այս ընթացքում պատշաճ վարքագիծ է դրսեւորել, կալանավորման հիմքեր չեն եղել, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավարն է, գեներալ։

Պաշտպանը միջնորդեց խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին կամ գրավ սահմանել։ Պաշտպանը նաեւ ներկայացրեց «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի 33 վետերան ազատամարտիկների անձնական երաշխավորությունը։

Գործով մեղադրողը հայտարարեց, որ անձնական երաշխավորություն ներկայացրած պատգամավորների ներկայության եւ վճարված անդորրագրերի առկայության պարագայում նոր դիրքորոշում կհայտնի։

Նշենք, որ Զինված խմբի գործով ամբաստանյալների հարազատներն այս պահին դատարանի մոտ բողոքի ակցիա են անցկացնում ի պաշտպանություն ամբաստանյալների։

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի 1 ժամից։

Comments
SHARE