Գլխավոր Միջազգային Ուղիղ. ԱԺ արտահերթ նիստը․ քննարկվում է կառավարության ծրագիրը

Ուղիղ. ԱԺ արտահերթ նիստը․ քննարկվում է կառավարության ծրագիրը

Ժամանակավոր, համաձայնության կառավարության կողմից նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց:

Խորհրդարանականներն արտահերթ նիստով քննարկում են «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը:

Նախագիծը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ Կառավարության ծրագիրը բաղկացած է 7 կետից` Կառավարության գործունեության հիմնական ուղենիշներ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստում, արտաքին և ներքին անվտանգության ապահովում, պայքար կոռուպցիայի դեմ, ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի, տնտեսության շարունակական զարգացում և Հայաստան-Սփյուռք կապեր։

Հիշեցնենք, որ ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը Կառավարության ծրագիրն անվանել էր զուտ նպատակների հուշագիր՝ ընդգծելով, որ իրագործման մեթոդիկա չկա:

Տնտեսագետ Տարոն Մարգարյանն էլ Կառավարության ծրագիրն անվանել էր զուսպ, հավասարակշռված ու կոմպակտ քաղաքական փաստաթուղթ:

Comments
SHARE