Գլխավոր Միջազգային ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարություններն ամրապնդում են փոխգործակցությունը

ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարություններն ամրապնդում են փոխգործակցությունը

ՌԴ ԱԻՆ Համալիր անվտանգություն 2018 խորագրով անվտանգության ապահովման միջոցների 11-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակում աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպում է ունեցել ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով նորանշանակ նախարար Եվգենի Զինիչևի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ուղղությամբ երկկողմ համագործակցության խորացման վերաբերյալ հարցեր: Փոխգործակցության երկարաժամկետ հեռանկարում մասնավորապես դիտարկվել են աղետներից բնակչության պաշտպանության ոլորտում օպերատիվ տեղեկատվության և տեխնոլոգիաների փոխանակման, փրկարարների մասնագիտական վերապատրաստման և արտակարգ իրավիճակներին արձագանքման միասնական մոտեցումների վերաբերյալ խնդիրներ:

ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը վերահաստատել է սերտ համագործակցության պատրաստակամությունը և վստահեցրել, որ նախատեսված բոլոր ծրագրերը շարունակական են լինելու:

ՌԴ ԱԻ նախարար Ե. Զինիչևն իր խոսքում ընդգծել է, որ ՀՀ ԱԻ նախարարության հետ համագործակցության ամրապնդումը և բոլոր մակարդակներում ամուր կապերի հաստատումը մեր երկրների համար ունեն կարևոր ռազմավարական նշանակություն, այդ թվում նաև՝ համաշխարհային հանրության առաջ:

Comments
SHARE