Գլխավոր Տնտեսություն ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց ազգային բարերար և պետականգործիչ Մանուկ բոյ Միրզայանին նվիրված միջազգային...

ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց ազգային բարերար և պետականգործիչ Մանուկ բոյ Միրզայանին նվիրված միջազգային գիտաժողով

Սույն թվականի հունիսի 7-ին` ՀՀ ԳԱԱ նախագահությունում, մեկնարկեց ազգային բարերար, անվանի դիվանագետ և պետական գործիչՄանուկ բեյ Միրզայանին նվիրված միջազգային գիտաժողով:

Գիտաժողովին մասնակցում են գիտնականներ Հայաստանից Ուկրաինայից, Մոլդովայից, Ռումինիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Թուրքիայից: Գիտաժողովի հյուրերի թվում է Մոլդովայի Հնչեշտ քաղաքում Մանուկ բեյի` վերականգնված ապարանքի տնօրեն Պլանչիտե Տուդորը։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը: «Մանուկ բեյ Միրզայանը, լինելով Կարբի գյուղի բնակչի որդի, դարձել է խոշոր վաճառական, դիվանագետ, պետական գործիչ և ունեցել է վիթխարի դերակատարություն նախ Թուրքիայում, ապա կյանքի վերջին շրջանում դառնալով ռուսահպատակ, ռուսական արքունիքում: Նա երբեք չի մոռացել իր հայրենի ժողովրդին: Զբաղվելով բարեգործությամբ, եկեղեցաշինությամբ` փորձել է օգտակար գործ անել իր ժողովրդի համար: Մխիթարյան միաբանության գործիչների հետ փորձ է արել հրատարակել հայոց լեզվի դասագիրք, ինչն արդեն մի նոր էջ է նրա կյանքի պատմության մեջ: Այսօրվա գիտաժողովով մենք մեկ անգամ ևս վերհիշում և վերաարժևորում ենք այն գործը, որ իրականացրել է Մանուկ բեյ Միրզայանը տարբեր երկրների համար»,- իր ողջույնի ելույթում մասնավորապես ասաց Յուրի Սուվարյանը:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին նաև ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Տ. Տաթև Հակոբյանը, ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ Մուշեղ Աբգարյանը:

Գիտաժողովի զեկուցումների թեմաներն են`

· Մանուկ բեյ Միրզայանի կյանքը և գործունեությունը

· Ռուս-թուրքական պատերազմը (1806-1812) և Բուխարեստի հաշտության պայմանագիրը

· Օսմանյան և Ռուսական կայսրությունների և Բալկանյան երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները 18-րդ դարի երկրորդկեսից – 19-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում

· Ազգային փոքրամասնությունները Օսմանյան և Ռուսական կայսրությունների փոխհարաբերություններում

· Մանուկ բեյի հայաշեն, եկեղեցաշեն գործունեությունը, նա և հայերը:

Գիտաժողովի մասնակիցները հունիսի 9-ին կմասնակցեն Արագածոտնի մարզի Կարբի գյուղի հրապարակի Մանուկ Բեյ Միրզայանիանունով անվանակոչման արարողությանը, եկեղեցում՝ Միրզայան գերդաստանի հիշատակի ոգեկոչման պատարագին։ Կայցելեն ՄեսրոպՄաշտոցի գերեզման և Արագածոտնի Հայոց թեմի Առաջնորդարան:

Միջազգային գիտաժողովի կազմակերպիչն է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը:

Մանուկ բեյ Միրզայանը ծնվել է 1769թ-ին Բուլղարիայի Ռուշչուկ բնակավայրում, որտեղ հաստատվել էին ծնողները` 1744թ-ին հեռանալովԱշտարակի Կարբի գյուղից: 12 տարեկանում մեկնել է Յասսա` հայ առևտրականների մոտ սովորելու։ Երիտասարդ տարիքում դարձել էԲալկանների ամենահարուստ մարդկանցից մեկը: Եղել է տեղի իշխանությունների պետական խորհրդական։ Օսմանյան կայսրությանըմատուցած ծառայությունների համար 1808 թ. սուլթանից ստացել է Մոլդովայի իշխանի՝ Boğdan Prensi և Bey-ի տիտղոսներ և որոշ ժամանակդարձել Մոլդովայի կառավարիչ։ Նույն թվին Կ. Պոլսում նշանակվել է դիվանագիտական բանակցությունների գլխավոր թարգման արտաքինգործոց նախարարի օգնականի մակարդակով: 1806-1812թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զբաղվել է օսմանյան բանակիպարենավորմամբ և ռազմական նշանակության կառուցների նորոգմամբ: Եղել է օսմանյան Դանուբյան բանակի հրամանատար Մուստաֆափաշա Բայրաքթարի խորհրդականը` օժտված ռուսների հետ հաշտութեան բանակցություններ վարելու լիազորությամբ: Մանուկ Բեյի ջանքերի, դիվանագիտական հմտությունների շնորհիվ կայացել են ռուս-թուրքական 1806-1812թթ. պատերազմի հաշտության մի շարք բանակցություններ, որոնց արդյունքում 1812թ. իր պալատում կնքվել է Բուխարեստի ռուս-թուրքական հաշտության պայմանագիրը:

1804-1808թթ. Մանուկ բեյը կառուցել է Բուխարեստի տեսարժան վայրերից մեկը հանդիսացող մի պալատ, որ մինչ օրս հայտնի է Մանուկիխան անունով:

1813թ. Բուխարեստից տեղափոխվել և հաստատվել է Քիշինևում, դարձել` ռուսահպատակ:

Մանուկ բեյը Հայաստանի ազատագրումը կապել է Ռուսաստանի հետ: Այցելել է Հայաստան, նյութական օժանդակություն ցույց տվելԷջմիածնի, Մուշի և այլ վայրերի վանքերին: Բուխարեստի հայոց եկեղեցու մերձակայքում 1817թ-ին հիմնել է քաղաքում առաջին հայկականդպրոցը: Նա 100 հայ ընտանիք տեղափոխել է և պատրաստվում էր շուրջ կես միլիոն օսմանահպատակ հայերի ևս տեղափոխել Վալախիաապրելու:

1817թ Հնչեշտում հիմնել է իր ընտանեկան ապարանքը ֆրանսիական կլասիցիզմի ոճով: 1993թ. ապարանքը ստացել է ճարտարապետականհուշարձանի կարգավիճակ և այժմ համարվում է Մոլդավիայի ազգային հարստությունը:

Մանուկ բեյը նպաստել է բալկանյան մի շարք քաղաքների տնտեսության զարգացմանը և քաղաքաշինությանը:

Մանուկ բեյը հանկարծամահ է եղել 1817թ. հուլիսի 2-ին Հնչեշտում: Թաղված է Քիշինևում` իր կառուցած ս.Աստվածամոր եկեղեցուտարածքում:

Comments
SHARE