Գլխավոր Տնտեսություն Առաջին արևային էներգիայի իրազեկման կենտրոնը Գեղարքունիքի մարզում

Առաջին արևային էներգիայի իրազեկման կենտրոնը Գեղարքունիքի մարզում

Մարտունի․ Հայաստանում արևային էներգետիկայի առաջատար «Արփի Սոլար» ընկերությունը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բացեց արևային էներգիայի իրազեկման իր առաջին կենտրոնը։

Իրազեկման կենտրոնը մարզի բնակիչներին հնարավորություն կտա ծանոթանալ վերականգնվող էներգետիկայի առավելություններին և արևային էներգիայի միջոցով գումարներ խնայելու, ինչպես նաև գումարներ վաստակելու հնարավորություններին։

«Արևային էներգետիկան Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտներից մեկն է, իսկ «Արփի Սոլարը» այն առաջին ընկերություններից էր, որը հավատաց ոլորտի պոտենցիալին և իր համար նպատակ սահմանեց իրազեկել մեր երկրի բնակիչներին բոլոր այն հնարավորությունների մասին, որոնք տալիս է արևը։ 2018 թվ.-ը սկսել ենք ավելի իրատեսական ու հավակնոտ ծրագրերով, պատրաստվում ենք մեծ ներդրումներ անել այս ոլորտը զարգացնելու և ամբողջ Հայաստանով տարածելու համար: Սա թվով մեր 2-րդ իրազեկման կենտրոնն է․ առաջինը գտնվում է ք․Երևանում։ Ծրագրում ենք բացել նման կենտրոններ բոլոր մարզերում՝ այս կերպ զարգացնելով արևային էներգիայի օգտագործումը ողջ Հայաստանում և Արցախում», — մեկնաբանեց Արփի Սոլար ընկերության հիմնադիր և տնօրեն Զավեն Սարգսյանը։

Նշենք, որ «Արփի Սոլար» իրազեկման կենտրոնը գտնվում է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ Երևանյան 5 հասցեով։ Կենտրոնի այցելուները կարող են ստանալ համապատասխան խորհրդատվություն, տեղում ծանոթանալ այլընտրանքային էներգիայի բոլոր սարքավորումներին՝ արևային ջրատաքացուցիչներին և էներգիա արտադրող պանելներին, ինչպես նաև հաշվարկել սարքերի տեղադրման արժեքը։

«Արփի Սոլար» ընկերությունը գործունեության 6 տարիների ընթացքում հաստատել է առաջատարի իր դերը Հայաստանի արևային էներգետիկայի ոլորտում՝ առաջարկելով արևային ջերմային և ֆոտովոլտային համակարգեր, էներգաարդյունավետ լուծումներ: «Արփի» արևային համակարգերը լայնորեն կիրառվում են առանձնատներում, բնակարաններում և բիզնեսի ոլորտում: Հայաստանի բոլոր մարզերում՝ ներառյալ Արցախի հանրապետությունում 1500-ից ավելի տեղադրումների և ինտենսիվ կրթական ծրագրերիմիջոցով՝ ընկերությունը ոչ միայն խթանում է ոլրոտի զարգացումը, այլև նպաստում է մեր երկրի անկախ և անվտանգ էներգահամակարգի ստեղծմանը։

Comments
SHARE