Գլխավոր Հասարակություն Վթար Աբովյան փողոցում. վիրավորը հոսպիտալացվել է

Վթար Աբովյան փողոցում. վիրավորը հոսպիտալացվել է

Երեւանում այսօր՝ մայիսի 17-ին ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 09:00-ի սահմաններում Աբովյան փողոցում Mitsubishi մակնիշի 35 CU 626 համարանիշով ավտոմեքենայի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել ծառին: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ պատահարի հետեւանքով մեկ տուժած տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Պատահարի փաստով նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորի եւ վարորդի ինքնությունը:

Comments
SHARE