Գլխավոր Հասարակություն Չեմ լինելու կառավարությունում. Դավիթ Սանասարյանը փոխնախարար չի դառնա

Չեմ լինելու կառավարությունում. Դավիթ Սանասարյանը փոխնախարար չի դառնա

Քաղաքացիական ակտիվիստ, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը հերքում է մամուլում տարածված տեղեկությունները, թե իրեն նշանակելու են աշխատանքի եւ սոցիալական ապահովության փոխնախարար։ Նա ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով հայտնել է, թե դեռեւս Բաղրամյանում հայտարարել է, որ կառավարությունում չի լինելու։

«Եթե ուզենայի լինել փոխնախարար, միգուցե նախարար դառնայի։ Ոչ թե ասում եմ, որ պատվաբեր գործ չէ, այլ ի սկզբանե հայտարարել եմ, որ չեմ լինելու կառավարությունում»,- ասել է նա։

Սանասարյանը նաեւ նշել է, թե պետք է մի քիչ համբերատար լինել կառավարությանը պահանջներ ներկայացնելու հարցում։ «Դա չի նշանակում, պետք է աչք փակենք բոլոր խնդիրների վրա։

Նախարարությունները դեռ փոխնախարարներին չեն նշանակել, կառուցվածքային խնդիրները չեն լուծել, չեն կարող սուպերմենի շորը հագնել ու կախարդական փայտիով բոլոր հարցերին լուծում տալ»,- ասել է Սանասարյանը՝ կոչ անելով որոշ մարդկանց պղտոր ջրում ձուկ որսալու փորձեր չանել։

Comments
SHARE