Գլխավոր Հիմնական ԵԱՏՄ-ն և Իրանը ստորագրել են ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիր

ԵԱՏՄ-ն և Իրանը ստորագրել են ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիր

Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ստորագրվել է ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիր՝ Աստանայում կայացած տնտեսական համաժողովի շրջանակներում:

Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Փաստաթողթի համաձայն ձևավորվելու է ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի գոտու առաջին փուլը: Այն նախատեսում է մաքսային տուրքերի նվազեցում կամ զրոյացում` ապարանքների բավական լայն անվանումների վերաբերյալ: Համաձայնագրի իրականացման գործընթացը թույլ կտա բարձրացնել երկկողմ առևտրի ծավալները, որը անցած տարի կազմել է 2,7 միլիարդ ԱՄՆ դոլար:

«Ժամանակավոր համաձայնագրում նախատեսված է վեճերի լուծման առավել արդյունավետ մեխանիզմ, այդ թվում նաև արբիտրաժ: Դատավորներին նշանակում են կողմերը և պայմանավորվում այդ թվում նաև արբիտրաժի վայրի վերաբերյալ: Նաև ստեղծվելու է համատեղ կոմիտե բարձրաստիճան անձանց մակարդակով, նաև նախատեսված է բիզնես երկխոսություն»,-հաղորդել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նա հստակեցրել է , որ ժամանակավոր համաձայնագիրը կնքնվում է երեք տարով, այդ ժամանակահատվածում կողմերը պետք է պայմանավորվեն առևտրի ազատ գոտու լիարժեք պայմանագրի մասին:

Comments
SHARE