Գլխավոր Հասարակություն Բողոքի ակցիա. Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցներն ուզում են հանդիպել Ծառուկյանի հետ

Բողոքի ակցիա. Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցներն ուզում են հանդիպել Ծառուկյանի հետ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի մի քանի տասնյակ աշխատողներ այսօր՝ մայիսի 17-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացնում գործարանի մոտ: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում եւ հանդիպում գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի հետ:

Այս պահին գործարանի տնօրինությունը բանակցում է աշխատողների հետ: Տնօրինությունն առաջարկել է փակել գործարանի որոշ բլոկներ եւ դրա հաշվին բարձրացնել աշխատավարձը, սակայն աշխատողները չեն համաձայնում: Բանակցությունները շարունակվում են:

Comments
SHARE