Գլխավոր Հիմնական Արմեն Աշոտյանը Հայաստանի համար 3 վտանգավոր զարգացում է տեսնում

Արմեն Աշոտյանը Հայաստանի համար 3 վտանգավոր զարգացում է տեսնում

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այս պահին Հայաստանի համար երեք վտանգավոր զարգացում է տեսնում, այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Առաջին վտանգը, որ ես տեսնում եմ երկրում, կարծեք թե, կիսում են նաև գործող իշխանությունները, դա անարխիան է, քաոսը, այդ վտանգը գոյություն ունի», – ասաց Արմեն Աշոտյանը:

Որպես երկրորդ վտանգ` նա մատնանշեց հակառակ զարգացումը` չափից շատ ավտորիտար ճանապարհը.
«Երկրորդը` քաղաքական այլախոհությունը սահմանափակելու կամ ճնշելու վտանգն է: Այսօր տեսնում եմ անհանդուրժողականություն այն կարծիքների նկատմամբ, որոնք չեն համընկնում քաղաքական մեյնսթրիմի, գործող իշխանությունների կարծիքի հետ: Եվ երրորդ վտանգը, որ տեսնում եմ, դա պոպուլիզմի այն վտանգավոր աստիճանն է, որը կարող է պարզապես էրոզիայի ենթարկել պետական մարմինների գործունեությունը», – ասաց Արմեն Աշոտյանը:

Նա ընդգծեց` սա իր քաղաքական այն կանխատեսումներից է, որոնց դեպքում կցանկանար սխալված լինել:

Comments
SHARE