Գլխավոր Հասարակություն Ցուցարարները Սևանից շարժվում են Երևան

Ցուցարարները Սևանից շարժվում են Երևան

hraparak.am-ի փոխանցմամբ Ինչպես տեղեկացրել էինք, Սևան քաղաքի բնակիչները փակել էին Երևան- Սևան մայրուղու դեպի Սևանի թերակղզի տանող հատվածը՝ բողոքելով թերակղզու տարածքն ապօրինաբար եկեղեցուն տրամադրելու դեմ։

Քիչ առաջ մեզ հետ զրույցում քաղաքացիներից մեկը տեղեկացրեց, որ ցույցի մասնակիցները քայլերթով շարժվում են Երևան՝ հանդիպելու տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի հետ, նրանց ուղեկցում է ոստիկանությունը․ «Գարեգին Բ կաթողիկոսը և Սերժ Սարգսյանը միասին 30 հեկտար հող են վերցրել թերակզուց, սարքեցին եկեղեցու սեփականություն, մեզ էլ ասեցին, որ պիտի տեղ տան, հանեցին էդտեղից դուրս։ Դուք գիտեք, որ կղզում կա ավտոնակայանատեղի, օրը 100 հազար դրամ էդտեղից գնում ա կաթողիկոսին։ Թող էդ գումարները գնան համայնքային բյուջե, մեր հարցերին էլ լուծում կտրվի»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։

Կորյուն Սիմոնյան

Comments
SHARE