Գլխավոր Հասարակություն Վահե Էնֆիաջյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ

Վահե Էնֆիաջյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ

Մայիսի 16-ը տոնում ենք ՀՀ Տոների և հիշատակի մասին օրենքում ամրագրված ուսանողների և երիտասարդների օրը։
Օրենքի ընդունման ժամանակ համահեղինակը լինելու պատիվն եմ ունեցել։
Տոնը նպատակ ունի կրկին կարևորելու Հայաստանի Հանրապետությունում ապրող յուրաքանչյուր երիտասարդի՝ նրա ներուժն ու կարևոր դերակատարումը պետության և հասարակության կյանքում:
Երիտասարդները հզոր ուժ են, դրա մասին միշտ է խոսվել, իսկ վերջին շրջանում դա տեսավ և զգաց ամբողջ աշխարհը:
Երիտասարդները պետք է լինեն ոչ միայն քաղաքականության սպառողը, այլ նաև այն իրականացնողը։
Սիրելի երիտասարդներ շնորհավորում եմ ձեր տոնի կապակցությամբ։
Ամենակարևորը՝ հայրենիքի նկատմամբ վերջին շրջանում ձեր դրսևորած պատասխանատվությունը թող շարունակի լինել գերիշխող։

Comments
SHARE