Գլխավոր Միջազգային Պաղեստինը հետ է կանչել ԱՄՆ-ում իր դեսպանին

Պաղեստինը հետ է կանչել ԱՄՆ-ում իր դեսպանին

Պաղեստինի ազգային վարչակազմը հետ է կանչել Վաշինգտոնում երկրի դեսպանին, որոշման պատճառ է դարձել Իսրայելում ԱՄՆ դեսպանատան՝ Երուսաղեմ տեղափոխումը, այս մասին տեղեկացնում է Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը:

«Որոշումը կայացվել է ԱՄՆ դեսպանատան՝ Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխումից հետո, դեսպանը տուն կժամանի վաղը», – նշված է հաղորդագրության մեջ:

Հայտնի է, որ դեսպանի հետկանչի հրամանը տվել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը:

Հիշեցնենք, որ օրերս Իսրայելում տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանատան՝ Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխումը, ինչը լուրջ բախումների մեկնարկի պատճառ է դարձել Գազայի գոտում։ Պաղեստինցի ցուցարարների և իսրայելցի ուժայինների բախումների հետևանքով մոտ 6 տասնյակ մարդ է զոհվել։

Comments
SHARE