Գլխավոր Միջազգային Հանձին Իսպանիայի ունեք ՀՀ-ի և ԵՄ-ի միջև կապերի ամրապնդման համախոհ. Ռախոյը շնորհավորել...

Հանձին Իսպանիայի ունեք ՀՀ-ի և ԵՄ-ի միջև կապերի ամրապնդման համախոհ. Ռախոյը շնորհավորել է Փաշինյանին

Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը, ուղերձում մասնավորապես ասված է.

«Կառավարության և անձամբ իմ անունից ցանկանում եմ իմ ամենաանկեղծ շնորհավորանքը հղել Ձեզ՝ Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Հավատում եմ, որ Ձեր պաշտոնավարման շրջանակներում Իսպանիան և Հայաստանը կշարունակեն սերտացնել մեր երկու ժողովուրդների միջև առկա լավ և բարիդրացիական հարաբերությունները փոխըմբռնման և համագործակցության նույն ոգով:

Կարող եք վստահ լինել, պարո՛ն վարչապետ, որ հանձին Իսպանիայի Դուք ունեք Հայաստանի և Եվրամիության միջև կապերի ամրապնդման հաստատակամ համախոհ»,-ասված է Իսպանիայի կառավարության նախագահի շնորհավորական ուղերձում

Comments
SHARE