Գլխավոր Հասարակություն «Իմ քաղաքապետը Տարոնն է». քաղաքապետարանում ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի քաղաքացիներ են հավաքվել

«Իմ քաղաքապետը Տարոնն է». քաղաքապետարանում ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի քաղաքացիներ են հավաքվել

Երեւանի քաղաքապետարանի շենքում, որտեղ բազմաթիվ ցուցարարներ կան՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով, հայտնվել են շուրջ մեկ տասնյակ մարդիկ, որոնք ի պաշտպանության Տարոն Մարգարյանի պաստառներ ունեն ձեռքներին:

Նրանց ձեռքին «Իմ քաղաքապետը Տարոն է» մակագրությամբ եւ Տարոն Մարգարյանի նկարով գունավոր նկարներ են: Նրանք գտնվում են քաղաքապետարանի նույն հարկում, որտեղ գտնվում են ցուցարարները, սակայն միմյանց չեն խանգարում:

Comments
SHARE