Գլխավոր Միջազգային Աֆղանստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 34 մարդ է մահացել

Աֆղանստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 34 մարդ է մահացել

Աֆղանստանում վերջին մեկ շաբաթում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով առնվազն 34 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է «Պաժվակ» գործակալությունը՝ հղում անելով Աֆղանստանի՝ բնական աղետների հետևանքների վերացման նախարարությանը, փոխանցում է РИА Новости-ն:

Շաբաթվա ընթացքում երկարատև տեղատարափ անձրևների հետևանքով ջրհեղեղներ են եղել Սամանգան, Տահոր, Կապիսա, Բագլան, Բադահշան, Բաղդիս, Փանջեր և Գազնի նահանգներում:

Նախարարության տվյալների համաձայն՝ ջրհեղեղների հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն 4 մարդ, ինչպես նաև՝ սատկել տնային 600 կենդանի, վնասվել 100 քառակուսի ֆերմերային տարածք, քանդվել 864 բնակարան:

Comments
SHARE