Գլխավոր Հիմնական Արսեն Քարամյանի շնորհավորական խոսքը

Արսեն Քարամյանի շնորհավորական խոսքը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի շնորհավորական խոսքը՝ Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ

Սիրելի՛ երիտասարդներ,
սիրելի՛ ուսանողներ,
Այսօր մեր երկիրը նշում է մեր հասարակության ամենաակտիվ, պայծառ ու խանդավառ մասի՝ ուսանողների և երիտասարդների օրը:

Պատահական չէ, որ մեր կրթության և գիտության գլխավոր դարբնոցի՝ Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրն է հռչակվել Ուսանողների ևերիտասարդների օր: Մեր ժողովուրդը միշտ էլ առանձնակի կարևորել է կրթությունն ու գիտելիքը, և մեր երիտասարդությունն էլ մշտապես առանձնացել է կրթությանու գիտելիքի արժևորմամբ:

Ուրախ եմ, որ արդեն մի քանի տարի է՝ ունենք ուսանողությանը և երիտասարդությանը նվիրված մեր ազգային օրը: Սա հրաշալի առիթ է արժանին մատուցելուՀայաստանի Հանրապետության երիտասարդներին, ինչպես նաև բարձրաձայնելու նրանց խնդիրները, ցանկություններն ու ակնկալիքները: Ուստի հորդորում եմպատշաճ կերպով նշել մեր սիրելի երիտասարդներին և ուսանողներին նվիրված այս օրը, այն իսկապես դարձնել առանձնահատուկ:

Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա առթիվ և մաղթում, որ գիտելիքների շարունակական հարստացումը ևկարողությունների հետևողական զարգացումը լինեն ձեր կենսակերպը կյանքի ողջ ընթացքում:

Մաղթում եմ նաև անսպառ ուժ և եռանդ՝ կենսագործելու աշխարհն ու կյանքը բարեփոխելու ձեր նորարարական գաղափարներն ու ծրագրերը՝ ի նպաստ մերհայրենիքի բարօրության և հզորացման:

Comments
SHARE