Գլխավոր Միջազգային Թրամփը մեկնաբանել է առաջին տիկնոջ հոսպիտալացումը

Թրամփը մեկնաբանել է առաջին տիկնոջ հոսպիտալացումը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում մեկնաբանել է առաջին տիկին Մելանյա Թրամփի հոսպիտալացումն ու վիրահատությունը:

«Ուղևորվում եմ Ուոլթեր Ռիդի անվան բժշկական կենտրոն՝ տեսակցելու մեր հրաշալի առաջին տիկին Մելանյային: Վիրահատությունը բարեհաջող է անցել, նա լավ տրամադրություն ունի: Շնորհակալ եմ բոլոր բարեմաղթանքների համար»,-գրել է 71-ամյա ղեկավարը:

Հիշեցնենք, որ Մելանյա Թրամփը մայիսի 14-ին երիկամի բարորակ նորագոյացության բուժման վիրահատություն է տարել:

Աղբյուրը մանրամասնում է, որ էմբոլիզացիայի պրոցեդուրան անցկացվել է Ուոլթեր Ռիդի անվան ռազմական բժշկական կենտրոնում:

Մելանյա Թրամփի մամուլի խոսնակ Սթեֆանի Գրիշեմը պատմել է, որ վիրահատությունն անցել է առանց բարդությունների:

Ենթադրվում է, որ 48-ամյա տիկին Թրամփը հիվանդանոցում կմնա մինչև շաբաթվա վերջ:

Comments
SHARE