Գլխավոր Միջազգային ԱՄՆ-ը պաշտոնապես բացել է Երուսաղեմում իր դեսպանատունը

ԱՄՆ-ը պաշտոնապես բացել է Երուսաղեմում իր դեսպանատունը

ԱՄՆ-ը պաշտոնապես բացել է Երուսաղեմում իր դեսպանատունը՝ կատարելով երկրի նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը, ով ավելի վաղ քաղաքը ճանաչել էր Իսրայելի մայրաքաղաք, հաղորդում է Reuters գործակալությունը:

«Այսօր մենք բացում ենք Միացյալ Նահանգների դեսպանատունը Երուսաղեմում»,- հայտարարել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Դևիդ Ֆրիդմանը բացման արարողության սկզբում, որին ներկա են եղել Վաշինգտոնից ժամանած պատվիրակության անդամները, ինչպես նաև Իսրայելի առաջնորդները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեսպանատան բացման արարողության ժամանակ իր ուղերձն է հղել տեսաձայնագրությամբ: Նա ողջունել է պատմական քայլը և նշել, որ ԱՄՆ-ն «բարեկամության ձեռք է մեկնել» իսրայելցիներին, պաղեստինցիներին և նրանց հարևաններին և «հանձնառու է մնում երկարատև խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ աշխատանքներին»:

Comments
SHARE