Գլխավոր Միջազգային Նևադայի դատարանը վերջին 12 տարում առաջին անգամ թույլ է տվել մահապատիժ իրագործել

Նևադայի դատարանը վերջին 12 տարում առաջին անգամ թույլ է տվել մահապատիժ իրագործել

ԱՄՆ Նևադա նահանգի դատարանը 12 տարվա ընթացքում առաջին անգամ թույլ է տվել սպանության համար դատապարտվածի մահապատիժ իրագործել։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։

2007-ին մահապատժի դատապարտված Սքոթ Դոուզերի փաստաբանները փորձել են չեղարկել դատարանի այս որոշումը՝ պատճառաբանելով, որ նախկինում չկիրառված երեք դեղորայքի համադրության պատճառով դատապարտյալը կարող է տանջվել։

Դոուզերն ինքը բազմիցս խնդրել է առանց հետաձգելու ի կատար ածել դատավճիռը։ Ի վերջո, դատարանը մերժել է փաստաբաններին և վճռել իրագործել դատավճիռը դեղորայքների համադրությամբ։

Այսպիսով, Դոուզերը կդառնա Նևադա նահանգում վերջին 12 տարում մահապատժի ենթարկված առաջին դատապարտյալը։

Comments
SHARE