Գլխավոր Միջազգային Իրանում սպառնացել են Թել Ավիվը հողին հավասարեցնել

Իրանում սպառնացել են Թել Ավիվը հողին հավասարեցնել

Իրանի փորձագետների խորհրդի անդամ Ահմադ Խաթամին հայտարարել Է, որ եթե Իսրայելը շարունակի «անխոհեմ» գործել, Թել Ավիվը եւ Հայֆան կոչնչացվեն: Այս մասին հայտնել Է IRIB հեռուստաալիքը:

«Մենք միջուկային ռումբի հետ գործ չունենք, ընդհակառակը, մեր քաղաքականությունը զսպման քաղաքականություն Է, այդ ուղղությամբ Իրանի հրթիռային հզորությունն օրեցօր աճում Է, որպեսզի Իսրայելն այդ ուժից չկարողանա քնել, իսկ եթե նա գործի անմտորեն, ապա մենք հողին կհավասարեցնենք Թել Ավիվն ու Հայֆան»,- հայտարարել Է Խաթամին։

Comments
SHARE