Գլխավոր Միջազգային Ամենաբարձր ալիքն Է գրանցվել Հարավային կիսագնդում

Ամենաբարձր ալիքն Է գրանցվել Հարավային կիսագնդում

Օդերեւութաբանական ավտոմատ կայանը 23,8 մետր բարձրությամբ ալիք Է գրանցել Քամպբել կղզու մերձակայքում: Դա ամենաբարձր ալիքն Է բաց օվկիանոսում, որը Հարավային կիսագնդում գրանցվել Է հոսընթացով շարժվող ազդալողանի միջոցով:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Phys.org մամուլի տեղեկագրում: Երեւույթն առաջացաել Է Նոր Զելանդիայից 700 կիլոմետր հարավ ընկած շրջանում հուժկու փոթորկի ժամանակ: Գերազանցվել Է նախորդ ռեկորդը, որը սահմանվել Էր 2012 թվականին, երբ Հարավային կիսագնդում հայտնվել Էր 22,03 մետր բարձրության ալիքը:

Comments
SHARE