Գլխավոր Հասարակություն Փաշինյանի կողմնակիցներն իջեցնում են պետական կառույցների մոտ կայանած մեքենաների անվադողերը, երթը շարունակվում...

Փաշինյանի կողմնակիցներն իջեցնում են պետական կառույցների մոտ կայանած մեքենաների անվադողերը, երթը շարունակվում է

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, որոնք Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների հատվածում են՝ խմբվելով ՀՀ գլխավոր դատախազության, Պետեկամուտների կոմիտեի, մի քանի նախարարությունների շենքի մոտ: Նրանք մտադիր են այդ կառույցների մոտ մնալ այնքան ժամանակ մինչ դռները կբացվեն և մարդիկ կփորձեն դուրս գալ այնտեղից, որպեսզի խոչընդոտեն ելումուտը կամ ներխուժեն շենքերի ներս:

Հավաքի մասնակիցներն իջեցնում են Պետեկամուտների կոմիտեի, Գլխավոր դատախազության մոտ կայանած ծառայողական մեքենաների անվադողերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Նիկոլ Փաշինյանը նրանց կոչ է անում շրջափակել գերատեսչություններն ու նստացույց անել, չթողնել մուտքն ու ելքը: Ապրիլի 17-ի 13:40-ի դրությամբ՝ Նիկոլ Փաշինյանը մի խումբ մարդկանց հետ նստած էր Կենտրոնական բանկի մուտքի դիմաց:

Նա հայտարարեց, որ երեկոյան պատրաստվում են հավաքվել Հանրապետության հրապարակում:

Ինչպես արդեն ավելի վաղ հայտարարվել էՀՀ ոստիկանությունը «Հավաքների ազատությանմասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով 16.04.2018թորոշում է կայացրել ՀՀԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքը դադարեցնելու մասինՕրենքիպահանջով այսօր առավոտյան ոստիկանության աշխատակիցների կողմից Նիկոլ Փաշինյանըտեղեկացվել է հիշյալ որոշման մասին: «Հավաքի կազմակերպիչը անտեսել է նշված որոշմանպահանջներըչի կատարել օրենքով հավաքի կազմակերպչի իր պարտականություններըայլկրկին կոչ է արել շարունակել հավաքըիրականացնել այլոց իրավունքների ու ազատություններիիրացմանը խոչընդոտողհասարակական կարգը խախտող գործողություններ: «Հավաքներիազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը նման իրավիճակումոստիկանությանը լիազորում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատուկմիջոցների կիրառմամբ ցրել հավաքըՀՀ ոստիկանությունը պատրաստ է իրականացնելու իրպարտականությունըորը կարող է կատարվել ցանկացած անհրաժեշտ պահիորովպայմանավորված՝ կոչ ենք անում հավաքի մասնակիցներին զերծ մնալ անօրինականգործողություններից՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար»,-նշել ենոստիկանությունից:

Comments
SHARE