Գլխավոր Քաղաքականություն Փաշինյանը չի բացառել, որ ԱԺ կմտնի․ Արամ Սարգսյան

Փաշինյանը չի բացառել, որ ԱԺ կմտնի․ Արամ Սարգսյան

«Եթե տեսնեմ քվորում չկա, չեմ մտնելու դահլիճ: Հարցեր չեմ տալու, իր ելույթը չեմ լսելու, նստելու եմ կաբինետումս: Հենց գա մեր ելույթի ժամանակը, գնալու եմ, գրանցվելու եմ և ելույթ ունենամ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ շտապող «Ելք» խմբակցության անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Հարցին, թե չե՞ք մասնակցելու քվեարկությանը, պատգամավորն ասաց. «Չգիտեմ, դա դեռ կորոշենք»:

Դիտարկմանը՝ թե Ձեր գործընկերը հիմա դրսում է, քաղաքացիների հետ, Ա. Սարգսյանը նկատեց. «Ճիշտ է անում, ինքն էլ չի բացառել, որ կմտնի»:

Comments
SHARE