Գլխավոր Հասարակություն Ցուցարարները շրջափակել են Արտաքին գործերի նախարարության շենքը

Ցուցարարները շրջափակել են Արտաքին գործերի նախարարության շենքը

«Իմ քայլը» շարժումը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շրջափակել է ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքը։

«15 հոգի կամավորներ, ո՞վ ա մնում էստեղ», – ցուցարարներին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հորդորեց տեղից չշարժվել։

«Մի ժամվա մեջ ձեզ ինչ պետք է, մենք կբերենք», – ասաց նա։

Նշենք, որ ԱԳՆ-ի դուռը կողպված է։

«Դուռը շրջափակված պահեք, բլոկ արեք, բայց ոչ մի բան չենք ջարդում», – ասաց Փաշինյանը։

Comments
SHARE