Գլխավոր Քաղաքականություն Ցավում եմ՝ որոշ գործընկերներ իրենց անհամաձայնություններն այստեղ արտահայտելու փոխարեն, նախընտրեցին փողոցային պայքարը....

Ցավում եմ՝ որոշ գործընկերներ իրենց անհամաձայնություններն այստեղ արտահայտելու փոխարեն, նախընտրեցին փողոցային պայքարը. Բաբլոյան

Ցավում եմ, որ այս օրերին մեր որոշ գործընկերներ իրենց անհամաձայնություններն այստեղ արտահայտելու փոխարեն նախընտրեցին փողոցային պայքարը, ինչը հանգեցրեց բախումների, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

«Հասարակությունը դրական փոփոխություններ էր ակնակալում, միևնույն ժամանակ հասարակության համար երկրի կայունությունը չափազանց կարևոր է։ Սերժ Սարգսյանն այն անհատն է, ում անվան հետ կապվում է մեր երկրի անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաև վերջին տարիների տնտեսական և քաղաքական հաջողությունները», – նշեց Բաբլոյանը։

Նա ընդգծեց, որ այն արտաքին իրավիճակը, որում գտնվում է ՀՀ-ն, պարտադրում է ընթանալ անցնցում փոփոխությունների ճանապարհով:

«Պետական քաղաքական գործի իր կենսագրությամբ Սերժ Սարգսյանը ցույց  է տվել, որ կառավարելն ու ղեկավարելը ենթադրում են պատասխանտվություն ստանձնելու և այն արժանապատվորեն իրացնելու կամք ու խիզախություն», – նշեց նա։

Բաբլոյանի խոսքով, Սերժ Սարգսյանի ճիշտ կառավարման շնորհիվ է, որ այսօր միջազգային հանրությունը դիտարկում է Հայաստանը որպես հուսալի գործընկեր։ Բաբլոյանը նկատեց, որ Սերժ Սարգսյանը տարիներ առաջ եղել է ՀՀ վարչապետ, մինչդեռ հիմա այդ պաշտոնը պետք է ավելի բարձր պատասխանատվությամբ ստանձնի։

«10 տարի առաջ Սերժ Սարգսյանը ստանձնեց երկրի կառավարումը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, բայց այսօր կարող ենք փաստել, որ նրա ղեկավարման տարիներին Հայաստանը կարողացավ արժանապատվությամբ դուրս գալ այդ իրավիճակից», – հավելեց Բաբլոյանը։

Comments
SHARE