Գլխավոր Քաղաքականություն Ոստիկանները շատ ադեկվատ իրենց աշխատանքը տանում են. Միհրան Պողոսյան

Ոստիկանները շատ ադեկվատ իրենց աշխատանքը տանում են. Միհրան Պողոսյան

Ամեն ոք իր կարծիքն ունի, և ոչ ոք իրավունք չունի բռնանալ մարդկանց կարծիքի վրա. Ազգային ժողովում կայանալիք ԱԺ հատուկ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ խոսելով այս օրերին «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնված՝ ընդդեմ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ շարժման մասին:

«Մենք ընտրված պատգամավորներ ենք, և մեր հասարակության կարծիքը մեր քվեարկությամբ կարտահայտենք»,-ասաց նա:

Հարցին, թե բռնություն կկիրառվի՞՝ հաշվի առնելով, որ ոստիկանները պատրաստվում են ցրել ցուցարարներին՝ Պողոսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ոստիկանները շատ ադեկվատ իրենց աշխատանքը տանում են, և դուք տեսնում եք, թե ինչքան է այսօր ոստիկանությունը կարողանում առանց որևէ ուժ կիրառելու ուղեկցել այս երթը:

Comments
SHARE