Գլխավոր Հասարակություն Նյութեր են նախապատրաստվում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքի ընթացքում 37 քաղաքացու և 14...

Նյութեր են նախապատրաստվում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքի ընթացքում 37 քաղաքացու և 14 ոստիկանի վնասվածք ստանալու փաստերով. Դատախազություն

Նախօրեին մայրաքաղաքի բժշկական կենտրոններից ահազանգ էր ստացվել, որ բուժօգնություն ստանալու նպատակով իրենց են դիմել թվով 37 քաղաքացի և 14 ոստիկան, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ապրիլի 16-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքի մասնակիցների կողմից Ոստիկանության ծառայողների պատնեշը ճեղքելու փորձերի ընթացքում:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«ՀՀ դատախազության կողմից ՀՀ Ոստիկանությանը հանձնարարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ստուգել հանգամանքները և նյութեր նախապատրաստել»,-ասվում է հաղորդագրությունում:

Comments
SHARE