Գլխավոր Քաղաքականություն Նիկոլ Փաշինյանը մեր ախպերն ա, մեր հետ ա. Սամվել Ալեքսանյան

Նիկոլ Փաշինյանը մեր ախպերն ա, մեր հետ ա. Սամվել Ալեքսանյան

Խորհրդարանում հատուկ նիստի ընդմիջման ժամանակ լրագրողները ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Արտակ Սարգսյանից և Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվեցին` ո՞րն է պատճառը, որ մինչև վերջ մնացել են և մասնակցում են նիստին:

Արտակ Սարգսյանն ասաց, որ ինքը միշտ էլ մասնակցում է նիստերին ու մինչև վերջ: «Ես մասնակցում եմ, լավ չեք տեսնում»,- ասաց նա:

Սամվել Ալեքսանյանն էլ նշեց, որ միշտ ներկա է լինում: «Ես միշտ եկել եմ, ցավդ տանեմ»,- ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե թավշյա հեղափոխություն է անելու, Ալեքսանյանը նշեց. «Նիկոլ Փաշինյանը մեր ախպերն ա, մեր հետ ա»:

Հարցին` հնարավո՞ր է միանա Փաշինյանին, պատասխանեց. «Ինքը մեր հետ ա, ե՞րբ ա առանձնացել, որ մի հատ էլ միանանք»:

yerkir.am

Comments
SHARE